«Հյուրիեթ» թերթը գրում է, որ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ սկսվեցին հայերենով ռադիոհաղորդումները, Թուրքիայի ռադիոյի եւ հեռարձակման կորպորացիան` TRT-ն, հիմա պատրաստվում է հայերենով հեռուստաեթեր ունենալ:
Հայերենով ռադիոհաղորդումները սկսվեցին ապրիլի 2-ին` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա այցի նախաշեմին. Օբաման Թուրքիա էր այցելել ապրիլի 5-ին:
Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Առաջին փուլում, երբ արդեն այս մասին խոսակցություններ, հրապարակումներ եղան, հասարակական կարծիքը լուսաբանվեց հետեւյալ տեղեկություններով, որ մի քանի փուլից բաղկացած ծրագիր է, որի առաջին փուլը ռադիոյով հաղորդումների հեռարձակումների կատարումն էր: Վաղուց հրապարակված էր, որ այդ փուլին հաջորդելու են նաեւ հեռուստատեսային հեռարձակումները, նաեւ` հայերենով մի կայքէջի պատրաստումը»:
«Հյուրիեթ»-ի աղբյուրը, որի անունը չի նշվում, ասել է, թե հայերենով հեռարձակման նախաձեռնությունները սկիզբ են առել անցյալ տարվա սեպտեմբերին կայացած Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո:
TRT-ի արտասահմանյան հեռարձակումների բաժնի տնօրենը Շենոլ Գյոքան հաստատել է, որ այս տարվա մեջ սկսելու են հայերենով հեռուստահաղորդումների հեռարձակումը` առանց հայտնելու մանրամասները:
Նրա փոխանցմամբ` մի քանի շաբաթ առաջ Թուրքիա էր այցելել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, ով ասել է, թե բան չգիտի թուրքական հեռուստաընկերությամբ հայերեն հաղորդումների ծրագրի մասին:
«Ճիշտն ասած, ես հիասթափված էի: Միակ բանը, որ ես կասեմ` նրանք գիտեին հեռարձակումների մասին», - նշել է Գյոքան:
«Հյուրիեթ»-ի վկայությամբ` երկու կողմերի ստորագրությամբ անցյալ տարի համաձայնագիր է կնքվել միասին ծրագրեր պատրաստելու համար:
Հեռարձակումները կատարվում են արեւելահայերենով, որը շատ ավելի հասկանալի է Հայաստանում, քան Թուրքիայի հայերի ու ընդհարապես Սփյուռքի համար:
Անդրադառնալով այս հարցին` Շենոլ Գյոքան ասել է. - «Հենց սկզբից, երբ որոշեցինք այսպիսի ծառայություն ունենալ, մեր թիրախը Հայաստանի լսարանն էր, այլ ոչ թե Ստամբուլի: Մենք այս հեռարձակումները տեսնում ենք որպես բանալի` զարգացնելու համար լավ հարաբերություններ Հայաստանի հետ»:
TRT-ն 31 լեզուներով ռադիոհաղորդումներ է հեռարձակում: Հայերեն հեռարձակողների թիմը հանրության աչքից հեռու է պահվում:
Ինչպես ներկայացված է այս հրապարակման մեջ, այդ թիմի անդամներից է Հայաստանում ծնված Էռնեստ Մարգարյանը: Նա առաջին անգամ է մամուլում բացահայտել իր ինքնությունը` ասելով, թե Թուրքիա է եկել 2004 թվականին եւ որոշել է բնակվել Անկարայում: Մարգարյանի հավաստմամբ` իր գործունեության համար Հայաստանից որեւէ հնարավոր քննադատություն չի խոչընդոտի իրեն. - «Որովհետեւ ես անկեղծորեն աշխատում եմ երկու ժողովուրդների ընդհանուր ապագայի համար»: