Չորեքշաբթի օրը Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հիմնադրամի խորհրդի անդամ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ կրթական ծրագրերի նորանշանակ տնօրեն Ժակլին Կարաասլանյանը ասացին, թե պատճառն այն է, որ հիմնադրամը նոր է կազմավորվում։
Հարկ է, սակայն, նշել, որ «նոր կազմավորվող» հիմնադրամն արդեն հասցրել է այս տարվա ընթացքում կազմակերպել 2 համերգ` Jethro Tull ռոք խմբի եւ Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված։
Տիգրան Սարգսյանը պարզաբանեց, թե կրթական ծրագիրը հիմնադրամի գործառույթների բաղադրիչներից մեկն է եւ որ հիմնադրամն իրականացնում է նաեւ մշակութային ծրագրեր։
Կրթական ծրագրի առնչությամբ ուսանողները հիմնականում դժգոհում են, թե հիմնադրամը թափանցիկ չի աշխատում, քանի որ արտասահմանում ուսումը շարունակող ուսանողին աջակցելու ծրագրի մասին որեւէ հայտարարություն չկա։
Հարցին թե քանի՞ դիմում կա այս տարի, կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանը պատասխանեց, որ թվեր առայժմ չունի եւ հարցին կարող է պատասխանել միայն 2 շաբաթ հետո։ Հավելենք, սակայն, որ հայտերի ընդունման ժամկետն արդեն ավարտված է։
Հիմնադրամը Հայաստանում առայժմ չունի գրասենյակ, Ժակլին Կարաասլանյանի հետ հնարավոր է կապ հաստատել միայն էլեկտրոնային փոստով։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը գրանցված է վարչապետի բնակության վայրում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց. - «Այո, գրանցված է իմ բնակարանում, բայց իրավաբանական հասցե շուտով կունենա, ու Ժակլինը ձեզ կընդունի»:
Վարչապետը նաեւ ասաց, նախ հարկավոր է ընդունվել իրենց ցուցակում ընդգրկված արտասահմանյան որեւէ բուհ, նոր միայն դմել գումարի համար:
«Էս պահի դրությամբ մենք ունենք ազատ ֆինանսական միջոցներ եւ չունենք դիմորդներ», - ասաց հավելեց նա:
Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի դասախոս Խաչիկ Գեւորգյանը, մինչդեռ, այլ տվյալներ ունի:
«Իրականում պետք է ասել, որ ընդունվածները շատ-շատ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա։ - «Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է ասել, թե չկան ընդունվածներ, եթե հայտարարություն չի տարածվել։ Որտեղի՞ց պետք է նույն ընդունվածն իմանար, որ այդ կայքը բացվել է»։
«Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահ Սերժ Սարգսյանն է: Խորհրդի անդամների թվում են վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ այլոք։