«Ժառանգություն» կուսակցությունը երեքշաբթի հանդես է եկել ուղերձով, որում Հայ ազգային կոնգրեսին եւ Հայ հեղափոխական դաշնակցությանը առաջարկել է քննարկել ընդդիմադիր ուժերի համագործակցության համապարփակ շրջանակը:
Արձանագրելով, որ ե՛ւ ՀԱԿ-ը, ե՛ւ Դաշնակցությունը հանդես են եկել համագործակցության պատրաստակամության մասին հայտարարություններով, «Ժառանգություն»-ը առաջակել է քննարկել հիմնախնդիրների այն շրջանակը, որոնք տարբեր ժամանակներ, ըստ «Ժառանգության» ուղերձի, արտացոլվել են վերոհիշյալ ընդդիմադիր ուժերի պաշտոնական փաստաթղթերում եւ քաղաքական հայտարարություններում:
«Ժառանգություն»-ը մասնավորապես, առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանության եւ Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխման, մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտման, ԼՂՀ-ի անկախության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները:
«ՀԱԿ-ին եւ ՀՅԴ-ին առաջարկվում է յուրաքանչյուր կողմից հավասար թվով պատվիրակ առաջադրել` համագործակցության համապարփակ շրջանակը, գործակցության սկզբունքները, հիմնախնդիրների լուծման ուղիներն ու ժամանակացույցը մշակելու, դրանք կողմերի հաստատմանը ներկայացնելու եւ իրականացումը կազմակերպելու համար», - ասված է «Ժառանգություն» կուսակցության ուղերձում: