Ուկրաինայի խորհրդարանը այսօր երկրի նախագահական ընտրությունների օր է նշանակել 2010 թվականի հունվարի 17-ը:
Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոյի պաշտոնավարման հնգամյա ժամկետը ավարտվում է, եւ առաջիկա ընտրություններում ակնկալվում է լարված պայքար ներկայիս վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի եւ նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի միջեւ:
Նախապես Գերագույն ռադան որոշել էր ընտրությունները անցկացնել այս տարվա հոկտեմբերին, սակայն Յուշչենկոն բողոքարկեց այդ որոշման օրինականությունը, եւ Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց այն: