Համաձայն հայտարարության` Ռուսաստանը հարգում է Իրանի ժողովրդի ընտրությունը եւ պատրաստ է շարունակել այդ երկրի հետ փոխշահավետ եւ բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու քաղաքականությունը:
«Մենք Իրանի ընտրությունների հետ կապված բոլոր խնդիրները համարում ենք բացառապես այդ երկրի ներքին գործը, ենթադրում ենք, որ ի հայտ եկած տարաձայնությունները պետք է կարգավորվեն Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համաձայն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Մեկնաբանները նշում են, որ երբ Ահմադինեջադը Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար անցած երեքշաբթի օրը մեկնել էր Եկատերինբուրգ, կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նրան այնտեղ շնորհավորել են ընտրություններում հաղթելու առիթով:
Իրանական ԻՌՆԱ պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ` Ահմադինեջադի երդման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 19-ը ընկած ժամանակահատվածում:
Իրանի ընդդիմությունը, մինչդեռ, հրաժարվում է ճանաչել Պահապանների խորհրդի եզրակացությունը, ըստ որի` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջը անհիմն է:
Ենթադրվում է, որ Փորձագետների խորհրդի ղեկավար, նախկին նախագահ, այաթոլա Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Միր-Հոսեյն Մուսավիին կփորձի համոզել՝ հրաժարվել հետագա պայքարից եւ համակերպվել ընտրությունների արդյունքների հետ:
Իրանի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովի նախագահ Ալի Շահրուհին նույնիսկ պնդում է, թե հարկ է ձերբակալել Մուսավիին, քանի որ նրա գործունեությունը վնաս է հասցնում Իրանի ազգային շահերին:
Իրանում հետընտրական բախումներում զոհվել է առնվազն 17 մարդ: Արեւմտյան երկրները դատապարտել են ցուցարաների նկատմամբ Իրանի իշխանությունների ձեռնարկած գործողությունները:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու աշխարհը ցանկանում են, որ Իրանի ժողովուրդն առանց բռնության սպառնալիքի կարողանա ազատ արտահայտվել»,- հայտարարել է, մասնավորապես, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսը: