Ենթադրվում է, որ ամբողջ աշխարհի միացյալ ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) անկումը 2009 թվականին կազմելու է 2,9 տոկոս: Փաստորեն, Երկրորդ Աշխարհամարտից հետո առաջին անգամ միջազգային տնտեսությունն անկում է գրանցում:
Առավել տուժելու է միջազգային առեւտուրը, արդյունաբերող երկրներում սկսված գործազրկության աճը կտարածվի նաեւ մեծապես արտահանման վրա խարսխված Արեւելյան Ասիայի երկրների վրա:
Ներդրողները կսկսեն աստիճանաբար հեռանալ զարգացող շուկաներից: Զարգացող երկրների տնտեսական աճը կկազմի ընդամենը 1,2 տասնորդական տոկոս այն դեպքում, երբ 2007-ին աճը 8,1 տոկոս էր, իսկ 2008-ին՝ 5,9:
Համաշխարհային բանկի զեկույցում ասվում է, որ «աշխարհը թեւակոխում է տնտեսական զարգացման դանդաղեցման փուլ», որը կպահանջի ֆինանսական համակարգը ենթարկել շատ ավելի խիստ եւ արդյունավետ վերահսկողության:
Համաշխարհային բանկի մասնագետները նշում են, որ զարգացած երկրների ձեռնարկած ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել համակարգի կաթվածը. - «Հարկ է շարունակել համաձայնեցված գործողություները, քանի որ ճգնաժամը չի ավարտվել»:
«Անկայունության երկրորդ ալիքը կանխելու համար անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել ֆինանսական համակարգը բարեփոխելու եւ աղքատ երկրներին օգնություն հատկացնելու վրա», - ասել է Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյա Հանս Թիմմերը:
Զեկույցում ասվում է, որ Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում համախառն ներքին արդյունքի անկումը 2009-ին կկազմի 4,7 տոկոս: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների, Հայաստանում այս տարի, անցյալ տարվա առաջին 5 ամիսների համեմատությամբ, համախառն ներքին արդյունքի անկումը հասնել 15,7 տասնորդական տոկոսի: