Իրանի բարձրագույն օրինաստեղծ մարմինը` Պահապանների խորհուրդը, ընդունել է անցած նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների փաստը:
Խորհրդի նախագահ Աբաս-Ալի Քադխոդեին ասել է, թե 50 քաղաքներում հաշվարկված քվեաթերթիկների քանակը գերազանցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը: Ելույթ ունենալով Իրանի պետական հեռուստատեսությամբ, Քադխոդեին հայտարարել է, թե խոսքը գնում է շուրջ 3 միլիոն «կասկածելի» քվեաթերթիկների մասին, սակայն նշել է, որ նույնիսկ այսպիսի քանակի ընտրախախտումները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա:
Հետընտրական Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կիրակի երեկոյան եւ անցած գիշեր ուղղաթիռներով հսկողություն է իրականացվել Թեհրանի օդային տարածքում: Քաղաքի հյուսիսում, ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի կենտրոնակայանի մոտակայքում կրակոցներ են լսվել:
Հունիսի 12–ին անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Ընդդիմությունը չի ընդունում հունիսի 12–ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք կեղծվել են ու պահանջելով նոր ընտրություններ անցկացնել։
Ընտրությունների պաշտոնական արդյունքների հայտարարմանը հետեւել են ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները։ Անցած շաբաթվա ընթացքում Թեհրանում ոստիկանության ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով, պաշտոնական տվյալներով, շուրջ 20 մարդ է զոհվել: