Հայաստանում բացվում է Արգենտինայի դեսպանություն, ինչի կապակցությամբ Երեւան է ժամանել Հայաստանում Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարսելո Սեբաստեն:
Երեկ ընդունելով արգենտիանցի դիվանագետին` Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հույս հայտնել, որ դեսպանության բացումը նոր թափ կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ զարգացած իրավա-պայմանագրային դաշտն ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում առավել ակտիվ համագործակցության հաստատման համար:
Հայաստանի արտգործնախարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանության հիմնադրման եւ բացման գործում:
Մարսելո Սեբաստեն Հայաստանի արտգործնախարարին է փոխանցել Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանայի ուղերձը եւ նշել, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա ընդայնմանը, ինչով էլ պայմանավորված է Հարավային Կովկասում Արգենտինայի առաջին դեսպանության բացումը Երեւանում: Նա կարեւորել է Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Արգենտինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Հայաստանի արտգործնախարարին վերահաստատել է նրա արգենտիացի գործընկերոջ` Բուենոս-Այրես այցելելու հրավերը: