Ըստ մեղադրող կողմի, 2007 թվականի հոկտեմբերի 24-ին Քյամրան Ասադովը, Ֆարիդ Ջաբարովը, Վուգար Ալիեւը եւ այլոք մի զորամասից գողացել են 4 ինքնաձիգ, 16 պահունակ, 1 գնդացիր, «Ֆ-1» տեսակի 20 ձեռքի նռնակ, փամփուշտներ եւ այլ զինամթերք: Գողացված զենքը նրանք թաքցրել են Իսմաիլինսկի շրջանի անտառում, որտեղ նրանց սպասել են բանդայի մնացած անդամները՝ Ռամիլ Ալիեւը, Սամիր Մեխրալիեւը եւ Էլշան Մամեդովը:
2007 թվականի հոկտեմբերի 27–ին խումբը հավաքվել է Կենտրոնական բանկի մոտ եւ փորձել ահաբեկչական հարձակում գործել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Ազգային անվտանգության զինծառայողների հետ փոխհրաձգության ընթացքում ավազակներից մեկը՝ Ռամիլ Ալիեւը սպանվել է:
2007-ի հոկտեմբերի 30-ին բանդան զենք կիրառելու սպառնալիքով մի վարորդից խլել է տաքսի ավտոմեքենան, ապա թալանել Հեյդար Ալիեւի պողոտայի վրա գտնվող «Լուկօյլ» լցակայանը:
Համաձայն հետաքննության նյութերի, խումբը ծրագրել էր ահաբեկչական գրոհներ ոչ միայն ամերիկյան, այլեւ Ադրբեջանում հավատարմագրված ԱՄՆ-ի դաշնակից մի շարք պետությունների դիվանագիտական առաքելությունների աշխատողների նկատմամբ:
Ադրբեջանի զինվորական դատարանի որոշմամբ, Իլքին Իսմայլովը դատապարտվել է 18, Քյամրան Ասադովը, Բախթիյար Օրուջեւը, Ֆարիդ Ջաբարովը եւ Սամիր Մեհրալիեւը՝ 15-ական, մնացած ահաբեկիչները` 2-ից մինչեւ 13 տարվա ազատազրկման: