Մատչելիության հղումներ

Երկրաշարժի ալիքը «դեպի մարում է գնում»


«Երեկվա Գառնու երկրաշարժից հետո սեյսմիկ կայանները գրանցել են թվով 11 հետցնցում՝ մոտավորապես նույն գոտում, բայց շատ թույլ ուժգնությամբ», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը ասաց Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը:

Նա հավելեց, որ վերջին հետցնցումը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Նշելով, որ «հետցնցումնային նման իրադարձությունները» բնական են՝ Պետրոսյանը շարունակեց. - «Դա մեզ հիմք է տալիս այս պահի դրությամբ ասել, որ սեյսմիկ էներգիայի մարում է տեղի ունենում»:

Հայաստանի Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, անդրադառնալով երեկ դիտված խուճապային որոշ տրամադրություններին, ասաց. - «Բոլորովին ամոթ չէ, երբ երկրաշարժի ժամանակ մարդը փախչում է դուրս... Ուրիշ բան է, երբ խուճապարարները խորացնում են այդ անհանգստությունը: Ես հիմա բոլորին խորհուրդ կտամ՝ եթե լինեն ցնցումներ, անպայման, եթե ցածր հարկերում եք, լքեք շենքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG