Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղ` մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակում նախատեսվում է նաեւ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ղարաբաղի կառավարության անդամների հետ:
Պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, այլ պաշտոնյաներ: