Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմը կշարունակի Իրանի հետ երկխոսության ջանքերը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է շարունակել պաշտոնական Թեհրանի հետ երկխոսություն սկսելու ջանքերը` անկախ հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներից: Այդ մասին երեկ Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նույն օրը հերքել է Իրանի կառավարության մեղադրանքները, թե պաշտոնական Վաշինգտոնը միջամտում է Իրանում հետընտրական զարգացումներին, եւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձեռնպահ է մնում ընտրությունների վերաբերյալ գնահատականներից` հետամուտ լինելով միայն խաղաղ ցույցերի մասնակիցների իրավունքների պաշտպանությանը:

Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզված են 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG