Թուրքիան «մարտավարական հետքայլ» է կատարել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում առկա թշնակաման հակազդեցության պատճառով: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
«Թուրքական կողմը հետքայլ կատարեց ... սակայն դա վերջնական շրջադարձ չէ», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սեմնեբին` հավելելով. - «Մենք հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի»:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայում դարձավ բավական լայն քննարկման եւ թեժ բանավեճերի առարկա: Ինձ թվում է, այդ բանավեճը դարձավ ավելի թեժ, քան ակնկալվում էր», - ընդգծել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
«Ես սա դիտարկում եմ արպես Թուրքիայի մարտավարական քայլ դեպի ետ: Սակայն, ըստ էության, ես փոփոխություն չեմ տեսնում Էրդողանի կառավարության որդեգրած նոր արտաքին քաղաքականության մեջ»: