Մատչելիության հղումներ

Օբամայի վարչակազմը աջակցում է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին


Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եվ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում երեկ կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը կողմ է հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարին։

Ֆիլիպ Գորդոնը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» բովանդակությանը` նշելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը ողջունել է այն։

«Կան երկու զուգահեռ, բայց անջատ ուղիներ [հայ-թուրքական երկխոսությունը եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը]», - մասնավորապես, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը:

«Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը, մեր կարծիքով, հնարավոր է, որ պատմական դառնա, քանի որ երկու երկրները համաձայնել են հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ, որով նախատեսվում է բացել արդեն չափազանց երկար ժամանակ փակված սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ հանձնաժողովներ ստեղծել մի շարք առանցքային բնագավառներում, այդ թվում` պատմության: Եվ մենք քաջալերում ենք այդ գործընթացը եւ աջակցում ենք դրան», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եվ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG