ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ժամկետը լրանում էր հունիսի 17-ին: Վերջին 10 օրերի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեժ քննարկումներ էին ընթանում առաքելության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, սակայն Ռուսաստանը, երկուշաբթի օրը քվեարկության ժամանակ կիրառելով վետոյի իր իրավունքը, խոչընդոտել է առաքելությունը երկարաձգելու վերաբերյալ բանաձեւի ընդունումը եւ կասեցրել առաքելության աշխատանքները, որ շարունակվում էին արդեն 16 տարի:
Անհամաձայնության տեղիք էին տվել բանաձեւի ձեւակերպումները, որոնցում պաշտպանվում էր Վրաստանի տարածքային ամբողջականությունը: 2008 թվականի ռուս – վրացական պատերազմից եւ Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումից հետո Մոսկվան պահանջեց, որպեսզի բանաձեւը արտացոլի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
«Ստեղծվել է նոր իրավիճակ տարածաշրջանում, եւ այն պետք է արտացոլվի նաեւ բանաձեւի տեքստում», - երկուշաբթի օրը ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: - «Նույնիսկ բանաձեւի անվանումն է մեզ համար անընդունելի. առաջարկվել էր, որ առաքելությունն անվանվի ոչ թե ՄԱԿ-ի կայունացման առաքելություն, այլ ՄԱԿ-ի առաքելություն Վրաստանում, եւ ակնկալում էին, որ Աբխազիան եւ Ռուսաստանը պատրաստ կլինեն ընդունել այդ կարգի բաները: Դա մեզ համար անընդունելի եւ անհավանական է»:
Պաշտոնական Թբիլիսին խստորեն քննադատել է Ռուսաստանի այդ քայլը: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, մասնավորապես, հայտարարել է. - «Վետոյի իրավունքը ատոմային զենքի պես է, նույնիսկ եթե դուք ունեք այն` չպետք է օգտագործեք: Դրա կիրառումը ձեր մեկուսացման եւ թուլության վերջնական ապացույցն է»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ափսոսանք է հայտնել, որ Անվտանգության խորհուրդն այդպես էլ չկարողացավ ընդհանուր հայտարարի գալ Հարավային Կովկասի հարցում:
ՄԱԿ-ում ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Փարհամը նույնպես ափսոսանք է հայտնել Ռուսաստանի այս քայլի վերաբերյալ` ասելով. - «Մեծ Բրիտանիան ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանը որոշել է ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործունեությունը դադարեցնել Վրաստանում: Մենք նախկինի պես կարծում ենք, որ ՄԱԿ-ի շարունակական ներկայությունը Վրաստանում կարեւորագույն գործիք է, որի միջոցով ապահովվում է անվտանգությունը Վրաստանում եւ ողջ Հարավային Կովկասում»:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը Վրաստանում գործում էր 1993 թվականից` Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ առաջին պատերազմից հետո` հրադադարի ռեժիմի մոնիտորինգի եւ պահպանման համար: Աբխազիայում այժմ ՄԱԿ-ի շուրջ 170 դիտորդ կա, որոնք հունիսի 17-ից պետք է պատրաստվեն հեռանալ: