Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Սիրիայի նախագահը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով չորեքշաբթի օրը Հայաստան կժամանի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

Նույն օրը Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Սիրիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը:

Այնուհետեւ, Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Սիրիայի նախագահի եւ տիկին Ասմա ալ-Ասադի կտրվի պաշտոնական ընթրիք:

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Բաշար ալ-Ասադը հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հինգշաբթի օրը Հայաստանի եւ Սիրիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-սիրիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Հայաստան այցի օրերին Բաշար ալ-Ասադը կայցելի նաեւ Մատենադարան:

Նույն օրը Սիրիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG