Ըստ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարության, համապատասխան գերատեսչությունները մինչեւ հունիսի 15-ը պետք է ներկայացնեին իրենց առաջարկությունները համաներման պայմանների եւ իրավական ընթացակարգերի վերաբերյալ:
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ վարչության առաջարկները փոխանցվել են նախարարությանը, որն էլ, իր հերթին, պետք է դրանք փոխանցեր նախագահի գրասենյակ:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ներկայացրե՞լ է արդյոք ՀԱԿ-ը նախագահ Սերժ Սարգսյանին համաներման պայմանների եւ դրա անհրաժեշտության վերաբերյալ առաջարկներ, պատասխանեց. - «Մենք այս բեմականացմանը, այս թատրոնին մասնակցելու որեւէ ո'չ խնդիր ունենք, ո'չ էլ ցանկություն: Մենք պահանջել ենք եւ հիմա էլ պահանջում ենք քաղաքական բանտարկյալների՝ մեր պատանդ ընկերների ազատ արձակումը: Իսկ թե իշխանությունը ինչ թատրոն կխաղա, պալատական այդ գործիչները, մի քանի մտավորական՝ չակերտավոր, ինչ բեմականացում կցուցադրեն հասարակությանը, դա մեզ չի հետաքրքրում: Մենք այս հանցագործ վարչակազմի աճպարարություններին չենք մասնակցում»:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բաշխյանն ասաց, որ իրենց կուսակցությանը դեռեւս երկու տարի առաջ անընդհատ հնչեցրել է համաներման անհրաժեշտության պահանջը, ուստի անցած 13 օրերի ընթացքում նոր առաջարկով հանդես գալու կարիք չկար:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն նույնպես առաջարկներ չի ներկայացրել երկրի նախագահին. - «Հարկ չկար»:
Նա հավելեց, որ առանց այդ էլ հայտնի է, որ Դաշնակցությունը կողմ է համաներում հայտարարելուն:
Հարցին, թե ինչպիսին է համաներման առնչությամբ ՀՅԴ-ի տեսակետը, պատգամավորը արձագանքեց, թե կուսակցությունն իր տեսակետը կհայտնի, երբ առաջարկը քննարկվի խորհրդարանում:
Համաներման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը առաջինն արձագանքեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը: Հանձնաժողովն առաջարկել էր համաներում կիրառել նաեւ մարտի 1-ի դեպքերով ձերբակալվածների նկատմամբ:
Անցած շաբաթ համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանին դիմել էր նաեւ Հանրային խորհուրդը: