Մատչելիության հղումներ

Իրանցիների ցույց Երեւանում Իրանի դեսպանատան դիմաց


Հայաստանաբնակ իրանցիների բողոքի ցույցը Իրանի դեսպանատան դիմաց, Երեւան, 15-ը հունիսի, 2009
Հայաստանաբնակ իրանցիների բողոքի ցույցը Իրանի դեսպանատան դիմաց, Երեւան, 15-ը հունիսի, 2009

Երկուշաբթի օրը հայաստանաբնակ իրանցիները ցույց էին կազմակերպել Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց` բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

Հավաքված մոտ հինգ տասնյակ իրանցիները ասում էին, որ իրենց քվեն տվել են Միր-Հոսեյն Մուսավիին: Պնդելով, որ ընտրությունները կեղծվել են, նրանք կոչ էին անում Մուսավիին` պահանջել վերահաշվարկ կամ նոր, արդար ընտրությունների անցկացում:

«Մենք քո կողքին ենք ու ամեն կերպ աջակցում ենք քեզ, մեզ դիկտատոր պետք չէ», - բացականչում էին ցուցարարները:

«Ներկա նախագահին հակառակ է քվեարկել ամբողջ ժողովուրդը, հակառակն է դուրս եկել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցույցի մասնակիցներից մեկը:

«Ինչ մենք ենք ուզել` չի եղել: Մենք ուրիշ մարդու ենք ընտրել, բայց իրենք սխալ են արել, կամ խաբել են, կամ ինչ-որ բան է եղել ... Մենք չենք ընդունում այս ընտրությունները: Մենք եկել ենք այստեղ, որ ասենք` սա մեր ուզածը չէ», - ասաց մեկ այլ ցուցարար:

Հավաքվածները կանաչ վզկապներ էին կապել` էին որպես խորհրդանիշ անցացված ընտրությունների հանդեպ իրենց անհուդուրժողականության: Նրանք ասում են, որ խնդիր չունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, դեմ են միայն երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի քաղաքականությանը:

Հայաստանաբնակ իրանցիները առայժմ մտադիր են պայքարել խաղաղ ցույցերի միջոցով, իսկ հետագա քայլերը դեռ պարզ չեն: Ցուցարարների հավաստմամբ` այլ երկրներում ցույցերը պակաս արդյունավետ չեն լինի:

Demonstration outside the Iranian Embassy

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG