Մատչելիության հղումներ

«Ռեինկառնացիա». մեկ քայլ` ռոքից դեպի ռեգի


«Ռեինկառնացիա» խմբի անդամները ասուլիսի ժամանակ, 12-ը հունիսի, 2009 թ.
«Ռեինկառնացիա» խմբի անդամները ասուլիսի ժամանակ, 12-ը հունիսի, 2009 թ.

«Հայկական շոու բիզնես մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը 5000 եվրո գումար», - համոզված են «Ռեինկառնացիա» խմբի անդամները, ովքեր իրենց այդ շոու բիզնեսի մաս չեն համարում:

9 տարի առաջ ձևավորված «Ռեինկառնացիա»-ն սկզբնապես ռոք խումբ էր, միայն 3 տարի առաջ երկար փնտրտուքից հետո հաստատվեցին մի ոճում, որն այսօր իրենց մենաշնորհն են համարում Հայաստանում. նրանք ընտրեցին 1960-ականների վերջին Ջամայկայում ձևավորված ռեգին ու սկսեցին այն հայկականացնել:

«Ռեինկառնացիա»-ի մենակատարը Ռոլանդ Գասպարյանն է, ով խմբի բոլոր երգերի երաժշտության եւ խոսքերի հեղինակն է: Նա բացատրեց, որ տեքստեր գրում է այն ամենի մասին, ինչի համար իր սիրտը ցավում է:

Ռոլանդը չի հերքում, որ ազդվել են ինչպես ռեգիի արքաներից Բոբ Մառլիի, այնպես էլ բալկանյան երաժշտությունից: Ռոլանդի եւ իր ընկերների համար հենց ռեգիի ելեւէջներն են առավել ընդունելի ինքնարտահայտման համար:

Հիշեցնենք, որ «Ռեինկառնացիա»-ի առաջին ռեգի ալբոմը՝ Janfida to Jamaica 60 km, այս տարի լավագույն ռոք ալբոմ ճանաչվեց ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:

Առաջիկայում խումբը կթողարկի իր նոր ալբոմը, իսկ սեպտեմբերին համերգային շրջագայության կմեկնի ԱՄՆ:
XS
SM
MD
LG