Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 11-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ՆԱՏՕ-ի պլանավորման եւ վերանայման գործընթացի նախարարական ուղեցույցին, ինչպես նաեւ ՆԱՏՕ/ԳՀԽ թիկունքի պետերի կողմից մշակված համատեղ թիկունքային կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկներին։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG