«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը հրապարակել է Վրաստանում անցկացրած հարցման արդյունքները` քաղաքական իրավիճակի, ընտրությունների, դրանց ազատության, արդեն 2 ամիս ձգվող բողոքի ակցիաների եւ այն մասին, թե, ի վերջո, ո՞վ կարող է դրանք հանգուցալուծման հասցնել։
Ստացված արդյունքներով, վրացիների 50 տոկոսը համոզված է, որ ժողովրդավարություն իրենց երկրում չկա, 33 տոկոսը գտնում է, որ Վրաստանը ժողովրդավարական երկիր է։
Հարցվածների մեկ այլ խմբում, վրացիների մեծ մասը մասնակիորեն համաձայնել է ձեւակերպմանը, թե մարդիկ իրենց երկրում չեն կարողանում այսօր ազատորեն արտահայտել իրենց կարծիքը։
Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը` 86 տոկոսը, կարծում է, որ այսօր ընդդիմությանը երկխոսության կանչելը արդարացված քայլ է։ Իսկ ի՞նչ խնդիրներ պետք է միմյանց հետ քննարկեն ցուցարարներն ու իշխանությունը հարցին, վրացիների հիմնական մասը պատասխանել է` դատարանների ազատության հարցը, այնուհետեւ կարեւորել են ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Երրորդ կարեւոագույն խնդիրը, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարող էին քննարկել, ԶLՄ-ների ազատության հարցն է։
Վրացիների 82 տոկոսը արդարացված ու ընդունելի է համարում խաղաղ ցույցերի անցկացումը, միեւնույն ժամանակ, սակայն, հարցվածները հավանություն չեն տվել նախագահի նստավայրի մոտ ցույցեր անցկացնելը կամ մեծ մայրուղիներ փակելու` վրացական ընդդիմության վերջին նախաձեռնությունները։
Հարցվածների մեծ մասը համոզմունք է հայտնել, որ ընդդիմության բողոքի ակցիաները ավարտին հասցնել կարող է կառավարությունը: Երկրորդ տեղում` ընդդիմությունն է: Իսկ հարցմանը մասնակցողների 21 տոկոսի կարծիքով, այս ցույցերը կարող է հանգուցալուծման հասցնել Վրաց եկեղեցին։
Հետաքրքիր պատկեր է արձանագրել հետեւյալ հարցը` ո՞ւմ եք համարում բարեկամ երկիր։ Վրացիների գերակշիռ մեծամասնությունը բարեկամ է համարում ԱՄՆ-ին, ապա` Եվրամիությանը։ Նրանց 90 տոկոսը գտնում է, որ Ռուսաստանը իրենց բարեկամը չէ։
Այդուհանդերձ, ո՞ւմ հետ կցանկանայիք, որ ամուսնանար վրացուհին, եթե նրա ապագա ամուսինը այլազգի է հարցին, ամենաշատը հնչել է այսպիսի պատասխան` ռուսների: Ո՞ւմ հետ չէիք ուզի, որ նրանք ամուսնանային, ամենահաճախ տրված պատասխանը հետեւյալն է եղել` չինացիների, ապա` թուրքերի։
Ի դեպ, ըստ այս ուսումնասիրության հարցվածների 74 տոկոսի համար ավելի նախընտրելի է աբխազ կամ օսեթ ամուսին ունենալը, քան` հայ։