Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Նախագահի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ, այդ թվում` գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Ազատական թեկնածու, նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին համարվում է Ահմադինեջադի հիմնական հակառակորդը:
Մյուս երկու թեկնածուներն են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մեհսեն Ռեզային եւ Մեջլիսի նախկին նախագահ Մեհդի Քարուբին:
Նախընտրական քարոզարշավը աննախադեպ էր Թեհրանում անցկացված մեծ հանրահավաքների եւ նախագահության թեկնածուների միջեւ փոխադարձաբար սկանդալային մեղադրանքների փոխանակման շնորհիվ:
Ուղիղ հեռարձակում