Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Բանակցություններում առաջընթաց նկատվում է»


«Հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ բանակցություններում առաջընթաց նկատվում է», - հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

«Կարծում եմ, որ բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց կա, մենք լրջորեն կենտրոնացրել ենք մեր ուշադրությունը եւ ներգրավված ենք պրոցեսում։ Իմ բացման խոսքում ես արդեն ասացի տարածաշրջանում առկա պատմական հնարավորությունների մասին, եւ սա, իմ դիտարկմամբ, այդ հնարավորություններից մեկն է», - նշեց Գորդոնը՝ հավելելով, որ ստեղծված այդ պատմական հնարավորությունը «կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ քննարկումների արդյունք է»։

«Այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնք անհրաժեշտ են հարցը լուծելու համար, կողմերի միջեւ փոխըմբռնումն առկա է։ Ես կարծում եմ, որ հարցի կարգավորումը բոլոր կողմերին էլ ձեռնտու է։ Ինչ վերաբերում է կոնկրետ հանդիպումներին, կամ հարցի լուծմանն ուղղված գագաթնաժողովների անցկացմանը, ապա դա ապագայում որոշելու հարց է։ Բայցեւայնպես, կողմերի միջեւ ցանկացած շփում եւ երկխոսություն, որ կիրականցվի մեր աջակցությամբ, դրական եր¢ույթ է։ Որքան շատ լինեն դրանք, այնքան լավ։ Ես հուսով եմ, որ շատ շուտով մենք կկարողանանք առաջընթաց արձանագրել։ Դա կարեւոր է մեզ համար», - հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը։

Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG