Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության եւ ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ԱՄՆ-ի օժանդակությունը ժողովրդավարության զարգացմանը ոչ ժողովրդավար եւ անցումային ժողովրդավարությամբ երկրներում: Պետդեպարտամենտը զեկույցը պատրաստելիս հաշվի է առել ոչ կառավարական կազմակերպությունների կարծիքը։ Զեկույցը ընդգրկում է 106 երկիր, այդ թվում` Հայաստանը եւ հարեւան երկրները:
Զեկույցի համաձայն, 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի, որը շարունակվում է չլուծված մնալ: 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ է կիրառել բողոքի ցույցերը ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ցուցարարներ, իսկ 20-օրյա արտակարգ դրությունը նշանակալիորեն սահմանափակել է լրատվամիջոցների գործունության եւ հավաքների ազատությունը։ Ուժայինների եւ ցուցարարների բախումը հանգեցրել է 10 հոգու մահվան, իսկ կառավարությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը նշանակալի վատացել է մարտիմեկյան բռնություններից հետո:
Զեկույցի հեղինակները նշում են. - «Իշխանությունն օգտագործել է իր լծակները` ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումների եւ վրեժի նպատակով: Ոստիկանությունը բռնություն է կիրառել կալանավորվածների նկատմամբ, իսկ իրավական գործընթացները հաճախ ընթացել են ոչ պատշաճ մակարդակով»:
Զեկույցի համաձայն, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը գործում են անպատիժ եւ կատարում կամայական ձերբակալություններ, դատարանները շարունակում են իշխանության ձեռքին մնալ որպես ճնշումների գործիք, որի միջոցով հետապնդվում են ընդդիմադիրը:
ԶԼՄ-ների վերաբերյալ հատվածում ասված է. - «Լագրողները շարունակում են ինքնագրաքննությունը, այսինքն` խուսափում են լուսաբանել որոշ թեմաներ, իսկ իշխանությունները վիճահարույց որոշում են ընդունել` 2 տարով սառեցրել է նոր կապուղիների մրցույթի հայտարարումը»:
Զեկույցի երկրորդ հատվածում անդրադարձ է կատարված ժողովրդավարության ոլորտում ԱՄՆ-ի նպատակներին: Դրանք են` ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը Հայաստանում, քաղաքական բազմազանությունը, լրատվամիջոցների եւ դատական համակարգի անկախությունը, հարգանքը մարդու իրավունքների հանդեպ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սատարում է նաեւ ընտրական համակարգի զարգացումը Հայաստանում, ասում են զեկույցի հեղինակները:
2006 թվականից ուժի մեջ մտած «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ պայմանագրի շարունակականությունը կախված է ժողովրդավարության ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացից։
Զեկույցի հեղինակները փաստում են, որ հաշվի առնելով 2008 թվականի նախագահական ընտրությունների բացթողումներն ու ընդհանուր հետընթացը ժողովրդավարության բնագավառում, Միացյալ Նահանգներն ակտիվացրել է աշխատանքը քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների, տեղական իշխանությունների եւ կառավարության հետ` կանխելու համար բացասական միտումները։
Միացյալ Նահանգները բազմիցս պաշտոնապես զգուշացրել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ֆինանսավորումը կախված է ժողովրդավարական գործընթացների զարգացումից, եւ այդ պատճառով Միացյալ նահանգները կրճատել է ֆինանսավորումը այն տարի, երբ գրանցվել է հետընթաց։
Սակայն Միացյալ Նահանգները շարունակում է իրականացնել ժողովրդավարության զարգացման ռազմավարության եռամյա ծրագիրը, որի մի մասն ուղղվել է այս տարվա ավագանու ընտրություններից առաջ ընտրական գործընթացի թափանցիկության եւ արդարության մակարդակը բարձրացնելուն։ Զեկույցում նշված է նաեւ, որ ի պատասխան կառավարության խնդրանքին` օգնել մարտի 1-2-ի իրադարձությունները քննող անկախ հանձնաժողովի ստեղծման հարցում, ԱՄՆ-ի իշխանությունները առաջարկել են, այնուհետեւ կազմակերպել եւ ֆինանսավորել են «Սեպտեմբերի 11»-ը հետաքննող անկախ հանձնաժողովի անդամների այցը Հայաստան, որպեսզի նրանք կիսեն իրենց փորձը ազգային ճգնաժամերը հաղթահարելու հարցում։