Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան»-ին այս տարի կցուցադրվի 110 ֆիլմ


Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: 10-ը հունիսի, 2009 թ.

Հուլիսի սկզբին մեկնարկող «Ոսկի ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնին այս տարի ներկայացված շուրջ 400 ֆիլմերից ընտվել է շուրջ 110 ֆիլմ՝ 40 երկրներից:

Չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները` ծրագրերի տնօրեն Միքայել Սատմբոլցյանն ու փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը շեշտում էին, որ հուլիսի 12-ից 19-ը հայ հանդիսատեսին կներկայացվեն բազմաթիվ պրեմիերաներ, այդ թվում՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Տետրո»-ն, կկայանան աշխարհի լավագույն ռեժիսորների հետահայաց ցուցադրություններ, տեղի կունենան վարպետության դասեր:

Այս տարվա նորույթ է «Վարպետներ» կինոծրագիրը, որը կներառի 3 մեծանուն կինոռեժիսորներին` Լյուիս Բյունուելին, Միքելանջելո Անտոնիոնիին եւ Տոնինո Գուերային նվիրված ֆիլմեր։

«Ե՜վ անվանի ռեժիսորների ֆիլմեր կան ընդգրկված, ե՜ւ սկսնակների: Մենք շարունակում ենք մեր այս սկզբունքը պահպանել, որովհետեւ համարում ենք, որ «անվանի», «սկսնակ» դա արվեստում շատ հարաբերական բան է: Կարեւորը ֆիլմի որակն է», - ասաց Ստամբոլցյանը՝ հավելելով, որ «շատ ուշագրավ» ծրագիր է ներկայացված նաեւ «Հայկական համայնապատկեր»-ում: - «Հայ մարդը, որտեղ էլ որ ապրի, նա, ի վերջո, իր մեջ ինչ-որ արմատներ ունի եւ ինչ-որ մի հայացք ունի, որով նայում է աշխարհին: Հայը չի կարող այնպես նայել աշխարհին, ինչպես ամերիկացին, ֆրանսիացին՝ եթե անգամ Ֆրանսիայում է ծնվել ու մեծացել: Երկրորդը, մենք մտածեցինք, որ ուրիշ ոչ մի վայր չկա աշխարհում, որպեսզի հայազգի ռեժիսորները հանդիպեն, իրենց ֆիլմերը ցույց տան եւ տեղյակ լինեն իրարից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG