«Ադրբեջանը ընդհանուր առմամբ համաձայնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկներին, սակայն ցանկալի զիջումներ չենք տեսնում հայկական կողմից», - չորեքշաբթի Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
«Դրա պատճառը գուցե այն է, որ Հայաստանում նախորդ տարի իշխանության փոփոխություն է կատարվել», - կարծիք է հայտնել Ադրբեջանցի պաշտոնյան:
Ազիմովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպմանը հաջորդած ժամանակաշրջանում բանակցային գործընթացի արդյունավետությունը առաջին հերթին կախված է հայկական կողմի որդեգրած դիրքորոշումից:
«Իմ գնահատմամբ, հակամարտության լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած սկզբունքներում Հայաստանի շահերը բավարար չափով են ներկայացված, բայց միեւնույն ժամանակ` միջազգային նորմերն են այնտեղ հաշվի առնված», - հավելել է Ազիմովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի գնահատմամբ` Ադրբեջանն ու Հայաստանը ղարաբաղյան բանակցային գործընթացում դեռեւս չեն կարողանում հասել «սկզբունքների համաձայնեցման փուլին»։
«Առաջարկներն ու սկզբունքները պարզ են, հիմա կարեւոր է, որ դրանք իրար մեջ կարողանանք համաձայնեցնել, սակայն դրա համար հայկական կողմի դիրքորոշման մեջ անհրաժեշտ է, որ արմատական փոփոխություններ տեղի ունենան», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Արազ Ազիմովը նաեւ անդրադարձել է Մինսկի խմբի ձեւաչափի հնարավոր փոփոխության հարցին` հայտարարելով. - «Ադրբեջանի քաղաքական օրակարգում այս պահին այդպիսի հարց դրված չէ»։