Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 9-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին:
Ընդլայնված կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով ԵվրԱզԷՍ-ի երկրներին կոչ է արել միավորել ջանքերը ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար։
«Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք. անհրաժեշտ միավորել մեր հակաճգնաժամային ջանքերը», - ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Հանդիպմանը վավերացվել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերի ծրագիրը: Բացի այդ ստորագրվել է հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու մասին պայմանագիրը:
Հիմնադրամի միջոցների տնօրինումը իրականացնելու է Եվրասիական զարգացման բանկը: Հակաճգնաժամային հիմնադրամը կսկսի գործել արդեն այս տարի: Այն միջոցներ կհատկացնի մասնակից պետություններին, այդ թվում` նաեւ Հայաստանին: Միջոցներ կտրամադրվեն նաեւ միջպետական ներդրումային ծրագրերին:
Հիմնադրամը այսօր ունի 10 միլիարդ դոլարի հասնող կապիտալ, որից 7.5 միլիարդ դոլարը տրամադրել է Ռուսաստանը, 1 միլիարդ դոլարը Ղազախստանը: Հայտնի է նաեւ, որ Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Հայաստանը ունենալու են 1 միլիոն դոլարի հասնող մասնակցություն:
2009 թվականին կսկսի գործել նաեւ ԵվրԱզԷՍ-ի Բարձր տեխնոլոգիաների կենտրոնը, որի հիմնական նպատակն է աջակցել գիտատեխնիկական եւ ինովացիոն գործունեության զարգացմանը։
Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակ ունի, սակայն մասնակցել է հակաճգնաժամային կենտրոնի ստեղծմանը եւ անհրաժեշտության դեպքում կարող է ակնկալել օգնություն այդ հիմնադրամից: