Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի պատգամավորի այցը Ղարաբաղ հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը


Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուայի` Ղարաբաղ կատարած այցը հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը: APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Էլխան Pոլուխովին, հայտնում է, որ Ադրբեջանը պաշտոնական առարկություն կներկայացնի` այսօր երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ Փարիզում մեկնարկող կոնսուլտացիաների շրջանակներում, թեեւ նման բան հանդիպումների օրակարգում չէր նախատեսվում։

Պոլուխովի խոսքով` այդ կոնսուլտացիաները բավական վաղ էին ծրագրված, սակայն կատարվածի կապակցությամբ հրահանգ է տրվել բարձրացնել նաեւ ֆրանսիացի պատգամավորի` Ղարաբաղ կատարած այցի եւ Ադրբեջանի համար նրա հնչեցրած ելույթի անընդունելիության հարցը։

«Առանց ադրբեջանի պաշտոնական թույլտվության լեռնային ղարաբաղ բոլոր ուղեւորությունները անօրինական են», - ասել է Էլխան Պոլուխովը:

Հունիսի 8–ին, ելույթ ունենալով Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, ֆրանսիացի պատգամավորը քննադատել էր Ադրբեջանի նախագահի գործունեությունը, նշելով, որ Ադրբեջանի երկու նախագահներն էլ ցուցաբերում են տրված խոսքը հարգելու շատ հարաբերական մոտեցում: Ռոշբլուան հայտարարել էր նաեւ, որ Հայ դատի հավատարիմ սատարողներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG