Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնաբերվել է հայ քահանայի դիակ


Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում երեքշաբթի օրը հայտնաբերվել է 34-ամյա մի հայ քահանայի դիակ:

«Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ, Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը տեղեկացրել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է 2 հարթակների միջեւ ընկած սանդղավանդակում:

«Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք չէ: Ամենայն հավանականությամբ, նա վայր է ընկել ու մահացել», - ասել է Ռոզենֆելդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG