Մատչելիության հղումներ

Եվրադատարանը բավարարել է թրքուհու հայցը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր վճիռ է կայացրել ընդդեմ Թուրքիայի, որով պետությանը պարտավորեցնում է 36.5 հազար եվրո տուգանք վճարել մի թրքուհու, ով ամուսնու կողմից ենթարկվում էր բռնությունների։

Նախիդե Օպուզը հայցը Եվրադատարան ներկայացրել է 2002 թվականին։ Այնտեղ նա նշել էր, որ թուրքական իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել նախկին ամուսնու կողմից իր նկատմամբ իրականացված բռնության դեպքերը կանխելու համար, եւ պահանջել էր քննություն անցկացնել Թուրքիայի նկատմամբ` կանանց իրավունքների պաշտպանության հարցում խտրականություն դրսեւորելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG