Մատչելիության հղումներ

Ընտրվեցին ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահները


Ազգային ժողովում այսօր կայացած փակ, գաղտնի քվեարկության արդյունքով 91 կողմ, 3 դեմ քվեներով Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց խորհրդարանական Դաշնակցություն խմբակցության անդամ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանը։ Նույնպիսի արդյունքով ԱԺ-ի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց միակ թեկնածուն` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Դաշնակցություն խմբակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ավետ Ադոնցի` Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հետ կապված պատգամավորական լիազորությունների դադարեցմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG