Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 9-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ-ի) միջպետական խորհրդի 23-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրության համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ պաշտոնատար այլ անձինք։