Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանը վերահաստատել է Օբամայի վարչակազմի աջակցությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին


«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Էնն Դերսին ասել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է ըստ ամենայնի աջակցել Լեռնային Ղարաբաղի համամարտության կարգավորմանը:

Դեսպանի խոսքերով, Օբաման նախագահ Իլհամ Ալիեւին հավաստիացրել է, որ մտադիր է անձամբ ջանքեր գործադրել Ղարաբաղի հարցում հնարավորինս արագ հաջողության հասնելու համար:

«Պետքատրուղար Հիլարի Քլինթոնն է այդպիսի հավաստիացումներ տվել Իլհամ Ալիեւին, իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը ամենաբարձր մակարդակով է հետաքրքրված Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ»,- ասել է Էնն Դերսին եւ հավելել.- «Մենք կշարունակենք աշխատանքը հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ համագործակցելով թե՛ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում մեր գործընկերների եւ թե՛ միջազգային ասպարեզում այլ գործընկերների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG