Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր թեկնածուն Ահմադինեջադին մեղադրում է ստախոսության մեջ


Իրան -- նախագահի թեկնածուներ Միր Հոսսեյն Մուսավին եւ Մահմուդ Ահմադինեջադը
Իրանի նախագահի թեկնածու Միր-Հոսսեյն Մուսավին երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադին մեղադրել է ժողովրդին մոլորեցնելու եւ երկրի տնտեսության իրական վիճակի մասին սուտ տեղեկություններ հրապարակելու մեջ: Շաբաթ օրը տեղի ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ Ահմադինեժադը հայտարարել էր, թե ինֆլյացիայի մակարդակը երկրում կազմում է 15 տոկոս:

Մուսսավին, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, ներկայացրել է Իրանի Կենտրոնական բանկի պաշտոնական տվյալները, որոնց համաձայն, ինֆլյացիան երկրում կազմում է 25.4 տոկոս:

Հունիսի 12-ին կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահի հիմնական մրցակիցը Հոսեյն Մուսսավին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG