Մատչելիության հղումներ

Ուկրաինան պնդում է, թե վճարել է գազի դիմաց


Ուկրաինան հայտարարել է, որ վճարել է Ռուսաստանից մատակարարվող բնական գազի դիմաց:

Հինգշաբթի օրը լրացել է Ուկրաինայի՝ ռուսաստանյան «Գազպրոմ»-ին շուրջ 500 միլիոն դոլար վճարելու վերջնաժամկետը: Ուկրաինական «Նավթոգազ» ընկերության ներկայացուցիչը շաբաթ օրը հայտարարել է, որ գումարը վճարված է: «Գազպրոմ»-ը չի հաստատել վճարումը:

«Գազպրոմ»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ վերջնաժամկետը խախտելու դեպքում ապագայում Ուկրաինային գազ կմատակարարի միայն կանխավճարային հիմունքներով:

Այս տարվա հունվարին նման իրավիճակը խնդիրներ էր առաջացրել Եվրոպա ռուսաստանյան գազի մատակարարումներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG