Լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմադիր պատգամավորը հավելեց, թե «ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող» ՀԱԿ-ը, իբրեւ այդպիսին, «չհանձնեց քննությունը»։
Փոստանջյանը, անշուշտ, ընդունում է, որ եղել են կեղծիքներ, որոնք ազդել են արդյունքների վրա, սակայն, համարժեք աշխատանք չի տարվել ռեալ ընդդիմադիր զանգվածի հետ։ Արդյունքում` ի հակադրություն պոտենցիալ իշխանամետ քվեարկողի, որն անպայմանորեն գնում է ընտրության, մեծ թվով պոտենցիալ ընդդիմադիր կերպով տրամադրված մարդիկ, պարզապես չեն մասնակցել քվեարկությանը։ Իսկ չմասնակցելը, ըստ նրա, արդեն «օբյեկտիվ` անվիճարկելի ցուցանիշ է»։
Մեկնաբանելով Կոնգրեսի այն գնահատականը, թե այս ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտն այլեւս մաքրվել է՝ Փոստանջյանը նշում է. - «Եթե իրենք են այդպիսի գնահատական տալիս, որ կա Հանրապետական կուսակցություն դաշտում, կա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն դաշտում եւ Կոնգրես, ապա Կոնգրեսի ստացած քվեն բավականին մտահոգող է: Եվ պետք է բոլորս մտահոգ լինենք, որ, որպես ընդդիմություն, որպես քաղաքական ուժ, այս ուժը դեռ չի կայացել եւ վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից: Իսկ որպեսզի վստահություն վայելի ոչ թե խոսքերով պետք է դա տեղի ունենա, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքով»:
«ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը եւս, ով նույնպես մասնակցում էր լրագրողների հետ հանդիպմանը, հասարակության այսպես ասենք՝ ընդդիմամետ դաշտի աննախադեպ պասսիվությունը բացատրում է ընդդիմության ոչ ճիշտ գործելակերպով` դարձյալ առանձնացնելով Հայ ազգային կոնգրեսը. - «Դա մեր բոլորիս, բայց առաջին հերթին, կարծում եմ, ընդդիմության, Հայ ազգային կոնգրեսի ոչ ճիշտ հաշվարկներ կատարելու արդյունք էր»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ընդդիմադիր դաշտին ուղղված քննադատության մեջ կա՞ արդյոք նաեւ ինքնաքննադատության տարր, այսինքն, հասարակությանն ակտիվացնելու համար իրենք` «ժառանգության» ներկայացուցիչները, զբաղվու՞մ են «ամենօրյա քրտնաջան աշխատանքով», Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, մարտի 1-ի առավոտյան եւ դրանից հետո, անկախ նրանից, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին տանը կալանավորել էին, թե ոչ, պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանը լիներ ժողովրդի կողքին: Ամենօրյա աշխատանքը ես այդպես եմ գնահատում»:
Նույն` ինքնաքննադատությանը վերաբերող հարցի առնչությամբ Արմեն Մարտիրոսյանը փոքր-ինչ հետահայաց գնահատական տվեց՝ անդրադառնալով նախընտրական շրջանին. - «Մենք իսկապես ինքնաքննադատորեն նայում ենք… Եթե մենք կարողանայինք քաղաքակիրթ ձեւով քարոզարշավ տանեինք երկու ընդդիմադիր ուժերը՝ «Ժառանգություն»-ը եւ Հայ ազգային կոնգրեսը, որեւէ առճակատում հընթացս չէր առաջանա»:
Մինչդեռ, նրա խոսքով, «գրեթե մեկ շաբաթ ընդդիմադիր մամուլը, կարելի է ասել՝ մինչեւ վերջին հայհոյանքը «Ժառանգության» հասցեին հնչեցրեց, եւ քաղաքական ընդդիմադիր գործիչներ կային, որ դա ներկայացնում էին իբրեւ հասարակության պահանջը»:
«Պետք է հիշենք, որ մենք այդ պայմաններում էինք, երբ որոշում կայացրեցինք», - եզրափակեց նա:
Հայ ազգային կոնգրեսի` ավագանու մանդատներից հրաժարվելու մասին` Մարտիրոսյանը ասաց. - «Եթե Կոնգրեսը այսօր չի վերցնում մանդատները, եւ ընդդիմադիր հատվածը մեր բնակչության որեւէ ձեւով լծակ չունի ավագանիում, դա բավականին մտահոգիչ է»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, թե Կոնգրեսի ցուցակում պետք է երիտասարդ, կարող ուժերի ընդգրկեին, ովքեր ի վիճակի կլինեին աշխուժություն մտցնել, ինչ-որ բան փոխել. - «Հնացած ձեւաչափերով, հնացած ցուցակներով, թող չվիրավորվեն՝ նաեւ հնացած մարդկանցով չի կարելի հանդես գալ»:
Այս գնահատականների առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը մեկնաբանություն խնդրեց Հայ ազգային կոնգրես մամլո խոսնակ Արման Մուսինյանից, ով ասաց. - «Մեր գործընկերների մեկնաբանություններին այս պահին, կարծում եմ, չարժե որեւէ հակընդդեմ մեկնաբանություն տալ: Սա շատ ավելի ծավալուն անդրադարձ է պահանջում : Ես կարծում եմ, ապագայում առիթներ կլինեն անդրադառնալու սրան: Առաջիկա օրերին, կարծում եմ, որ նման հնարավորություն կլինի»: