Մատչելիության հղումներ

Անահիտ Բաշխյանի ներկայացված ընտրախախտումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել


Երեւանի ավագանու ընտրություններում մի շարք ընտրատեղամասերում եւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կատարված ընտրախախտումների վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի կողմից Հատուկ քննչական ծառայությանը հղված դիմումի եւ կից արձանագրությունների վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանից հունիսի 4-ին ստացվել է դիմում՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 9/28, 5/25, 8/06, 9/21, 10/20 ընտրատեղամասերում եւ թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ընտրական գործընթացում ներգրավված անձանց, մասնավորապես դիտորդների, վստահված անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ կից արձանագրություններով։

Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերում առկա են օրենքով նախատեսված հանցագործության հատկանիշներ եւ, որ նշված փաստերը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել մի շարք քննչական գործողություններ, Հատուկ քննչական ծառայության վարույթում հունիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի, 150-րդ եւ 153-րդ հոդվածների հատկանիշներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG