Հեռուստաբանավեճի ժամանակ Միր Խոսսեյն Մուսավին հիմնականում քննադատել է Ահմադինժադի վարած արտաքին քաղաքականությունը:
«Իրանը պետք է հրաժարվի ծայրահեղական մոտեցումներից», - հայտարարել է Միր Խոսսեյն Մուսավին։ - «Ձեր վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր Իրանը լարված հարաբերություններ ունի աշխարհի շատ երկրների հետ։ Դա վնաս է հասցրել երկրի հեղինակությանը»։
Ահմադինեջադը հակադարձել է, թե անցած 4 տարվա ընթացքում իր վարչակարգը «միջազգային հանրության մոտ հզոր իրանական ազգի մասին պատկերացում է կարողացել ստեղծել»։
Իբրեւ արդյունավետ ղեկավարելու վկայություն` Ահմադինեջադը նաեւ մատնանշել է այն, որ իր վարչակարգը «կարողացել է իրանցիների արժանապատվությունը պաշտպանել, բարեհաջող կերպով դիմակայել է պատերազմի վտանգներին եւ տնտեսական պատժամիջոցներին, որոնք սպառնում էին իրանական ժողովրդին»:
Պատասխանելով մրցակցի` ներքին քաղաքականությանը վերաբերող քննադատական հայտարարություններին, գործող նախագահն ասել է. - «Գործազրկության բարձր տոկոսը դեռ իմ իշխանության գալուց առաջ է երկրում նկատվել, այսինքն` դրանում մեղավոր է նախկին վարչակազմը»։
Այս հեռուստաբանավեճից առաջ Ահմանդինեջադը հայտարարությամբ է հանդես եկել, որում հերթական անգամ «մեծագույն սուտ» է որակել հրեական Հոլոքոստը։ Նա նաեւ կողմ է արտահայտվել «Իսրայելը աշխարհի քարտեզից ջնջելու օգտին»։
Նրա այդ հայտարարությունը արդեն արժանացել է Ֆրանսիայի նախագահի քննադատությանը:
Իրանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 12-ին։