Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն Դատախազություն է ներկայացրել թիվ 7/7, 7/9, 8/15 տեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչելու որոշումները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 4-ին Դատախազություն է ներկայացրել թիվ 7/7, 7/9, 8/15 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին թիվ 7 եւ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները` համապատասխան հիմքերով:

Կենտրոնական ընտարական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն, հիմք ընդունելով Հայաստանի ընտրական օրենսգրքի պահանջները` տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում առկա նյութերը դատախազություն ներկայացնելու վերաբերյալ, թիվ 7/7, 7/9 եւ 8/15 տեղամասերի ընտրական փաստաթղթերի պարկերը եւ այդ հանձնաժողովների գործավարության մատյանները ներկայացվել են դատախազություն` քրեական գործ հարուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG