Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի կարծիքով, ընտրություններին հենց երեւանցիների պասսիվությունն էր այն պատճառը, որ մայիսի 31-ին մայրաքաղաքում կուսակցությունը ավելի քան 3 անգամ քիչ ձայն ստացավ, քան Արթուր Բաղդասարյանը՝ անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ, կամ 50 տոկոսով ավելի քիչ ձայն, քան «Օրինաց երկիր»-ը շահել էր 2007 թվականի մայիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
«Եթե լիներ մեծ մասնակցություն, մենք հուսով էինք, որ կհաղթահարեինք ե՜ւ 10 տոկոսի շեմը, ե՜ւ ավելին կլիներ ձայները», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Հովհաննես Մարգարյանը:
Պարտությունը մայրաքաղաքի ավագանու ընտրություններում կարող է վատ նախանշան լինել «Օրինաց երկիր»-ի համար: Հայտնի է, որ նրանք չեն հանձնվում. մոտ երկու տասնյակ ընտրատեղամասերի կապակցությամբ դիմել են վերահաշվարկի:
Բայց, ինչպես երեւում է, կուսակցությունում առանձնապես հույս չունեն այդ ճանապարհով հասնել հաջողության. - «Եթե այդ դիմած տեղամասերից մեկը բացվում է, եւ չի նկատվում ձայների էական տեղաշարժ, բնական է, որ մյուս տեղամասերի հետ կապված ակնկալիքը ավելի քիչ կլինի»:
Այդուհանդերձ, ինչպես ասում է Հովհաննես Մարգարյանը, «Օրինաց երկիր»-ը շարունակելու է իր կոալիցիոն գործընկերները հետ պատասխանատվություն կրել Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար եւ շարունակելու է կյանքի կոչել իր ծրագրերը, որոնք ամրագրված են կոալիցիոն հուշագրում:
Որոշակի փոփոխություններ, սակայն, կուսակցությունը խոստանում է. - «Մեր քաղաքական ուժը յուրաքանչյուր ընտրությունից հետո վերլուծում է պատկերը… Եվ, բնականաբար, տարեցտարի փոխվում է քվեարկողի մոտեցումը… Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ այդ թվում մենք, պետք է մեր ռազմավարությունը՝ ապագային միտված, վերանայենք»: