Մատչելիության հղումներ

«Մետամորֆոզ». Ռուբեն Քոչարը փոխակերպել է իր հերոսներին


Ռուբեն Քոչարի «Մետամորֆոզ» ֆիլմի գովազդային պաստառը

Հունիսի 12-ին և 13-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին կկայանա ռեժիսոր Ռուբեն Քոչարի նոր ֆիլմի պրեմիրան: Այն կոչվում է «Մետամորֆոզ» եւ հեղինակի կողմից նվիրվում է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին:

Ֆիլմը պատմում է վիրտուալ աշխարհներում կորած երիտասարդների մասին, ում փորձում է փրկել հեռատես մոտոցիլկավարը: Գլխավոր դերերում հանդես են եկել Էդդի դե Լեոնը, Հովհաննես Բաբախանյանը եւ Նարինե Լալայանը:

Իր նոր աշխատանքը ռեժիսոր Ռուբեն Քոչարը համարում է «ֆիլմ-կոլաժ, որը յուրահատուկ մարտահրավեր է երիտասարդությանը դեպի վիրտուալ աշխարհներ գրավող մարտաֆիլմերին, համակարգաչային խաղերին»:

Ռեժիսոր Ռուբեն Քոչարը ֆիլմի բյուջեի մասին խոսել չցանկացավ, բայց հավատացրեց, որ իր նախորդ 2 ֆիլմերի՝ «Հերոստրատի» եւ «Արահետ»-ի նման, սա նույնպես բավական ծախսատար է, բայց միջոցներ գտնելու խնդիր չեն ունեցել, քանի որ, նրա խոսքով՝ «երբ փողը տեսնում է, որ կարող է փող բերել, միշտ կա, իդեան է, որ չկա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG