Շաբաթվա սկզբին, երկուշաբթի օրը, Դավութօղլուն հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ: Այնուհետեւ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Աֆղանստանում ու Պակիստանում Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ռիչարդ Հոլբրուքի հետ։ Երեքշաբթի նա հանդիպել է Իրանի հարցերով հատուկ բանագնաց Դենիս Ռոսսի հետ։ Նախատեսվում են հանդիպումներ սենատորների, կոնգրեսականների հետ։
Դավութօղլուն մասնակցելու եւ ելույթ է ունենալու ԱՄՆ – Թուրքիա խորհրդի տարեկան համաժողովի բացմանը։
Երկուշաբթի օրվանից Թուրքիան ռոտացիոն կարգով ստանձնել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նախագահությունը: Այս առիթով Դավութօղլուն այսօր եւ վաղը մի շարք հանդիպումներ կանցկացնի Նյու Յորքում:
Շաբաթավերջին, ուրբաթ օրը, Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքից վերադառնալու է Վաշինգտոն, որտեղ հանդիպելու է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Շաբաթվա սկզբին, լրագրողների հետ հանդիպմանը, Թուրքիայի արտգործնախարարը դրվատանքով է խոսել Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջին քայլերի մասին։ Նա ասել է, թե ապրիլին, այցելելով Անկարա եւ ելույթ ունենալով խորհրդարանում, Օբաման բարելավել է հարաբերությունները Թուրքիայի հետ: