Մատչելիության հղումներ

Թիվ 8/05 ՏԸՀ-ի անդամը եւ մի ընտրող ձերբակալվել են ընտրակեղծիքներ կատարելու կասկածանքով


Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ երկուշաբթի օրը ձերբակալվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը: Նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:

Ինչպես նշված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում, մայիսի 31-ին զանգվածային լրատվամիջոցներում ՝ մասնավորապես Ա1+, «Հետք» եւ «Լրագիր» ինտերնետային կայքէջերում, թիվ 8 ընտրատարածքի 01, 05, 08, 09, 21 եւ 24 տեղամասերում տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ հրապարակումների հիման վրա երկուշաբթի օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»), որի նախաքննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG