Մատչելիության հղումներ

Նավթի գինը հասավ տարեսկզբից ամենաբարձր մակարդակին


Նավթի գինը միջազգային շուկայում հասել է տարեսկզբից ամենաբարձր մակարդակին, ինչը, ըստ փորձագետների, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր մեղմացման նախանշաններից է:

Երկուշաբթի օրը հում նավթի գինը Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում բարձրացել է 2.27 դոլարով` հասնելով 68.57 դոլարի մեկ բարելի դիմաց:

Սա Նյու Յորքի բորսայում նավթի ամենաբարձր գինն է անցած տարվա նոյեմբերից ի վեր, եւ վերլուծաբանները ենթադրում են, որ ներդրողները ակնկալում են էներգակիրների գնի աճ` տնտեսական առողջացմանը զուգահեռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG