«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում մոնիթորինգի է ենթարկել Մալաթիայի 8-րդ ընտրատարածքը, դիտորդներ է ունեցել բոլոր 33 ընտրատեղամասերում: Երկուշաբթի օրը կազմակերպությունը հրապարակ մոնիթորինգի արդյունքները եւ իր գնահատականները:
Կենտրոնի ղեկավար Ամալիա Կոստանյանի ձեւակերպմամբ՝ երեկ «վախճանվեց ընտրական համակարգը Հայաստանում»:
«Այն, ինչին մենք եղանք երեկ ականատես, դա ցնցում էր», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կոստանյանը: - «Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ այսպիսի ընտրություններ չի եղել Հայաստանում, այսպիսի ապօրինի, անբարոյական եւ ցինիկ ընտրություններ… Ցավում եմ եւ ամաչում եմ, որ մենք այսօր այսպիսի անդունդում ենք»:
«Ընտրախախտումները սկսվել են վաղ առավոտից՝ ընտրատեղամասերը բացվելուն պես, եւ շարունակվել են մինչեւ վերջ», - նշում է Կոստանյանը:
Լցոնման մասին առաջին ահազանգը «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը ստացել է առավոտյան ժամը 10-ին: Իսկ կեսօրից սկսվել է ընտրախախտումների երկրորդ փուլը, որն Ամալիա Կոստանյանը բնորոշում է որպես լցոնումների եւ ահաբեկումների փուլ:
«Միայն թվարկեմ, թե ինչ է արձանագրվել՝ կարուսել, լցոնում, կուտակում, ուղղորդում: Լցոնումը կրկնվում է ամեն երկրորդ տողում: Երեւի դիտորդների կեսը կարողացել են ավարտել իրենց առաքելությունը, մնացած կեսին ահաբեկել են եւ դուրս են վռնդել տեղամասերից»:
Երրորդ փուլը՝ արդեն հաշվարկներին է վերաբերում. այստեղ եւս, Ամալյա Կոստանյանի խոսքով, ցինիզմը չի պակասել. - «Հանձնաժողովի անդամները իրար հետ «բարիշում էին», թե քանի տոկոս որ կուսակցությանը պետք է տալ»:
Նույն 8-րդ ընտրատարածքում եղել են դիտորդներ նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եղել է 25-րդ ընտրատեղամասում:
«Այն, ինչի ականատես եմ եղել, ի չիք է դարձնում Հայաստանում նորմալ ընտրություններ անցկացնելու բոլոր հույսերը», - ասաց Սաքունցը: - «Նույնիսկ հասել է այն աստիճան, որ մարդիկ, ընդ որում՝ առանց ներկայանալու, փորձում էին ինձ կաշառել»:
«Ընտրական հանձնաժողովները ստեղծված էին ընտրությունները կեղծելու համար», - հայտարարեց նա:
«Մալաթիա – Սեբաստիա համայնքի 8-րդ ընտրատարածքում վիճակն ամենից վատն է եղել», - արձանագրում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը:
Մոնիթորինգի համար այս ընտրատարածքը պատահաբար չէր ընտրվել: Որ այս տարածքում [պայքարը] թեժ է լինելու, պարզ էր արդեն ընտրություններից առաջ, երբ պարզվեց, որ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն այստեղ հանձնաժողովի անդամներ չի ունենալու: «Ժառանգություն» կուսակցությունից պնդում են, որ իրենց տեղերը իրենց կուսակիցը՝
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի «Ժառանգության» անդամներից Սերյոժա Հարությունյանը, վաճառել է: Նա վերջին պահին հրաժարվել է ստորագրել կուսակցության վարչության կողմից հաստատված հանձնաժողովի անդամների ցուցակը, եւ 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը «Ժառանգության» տեղերը լրացրել է իր հայեցողությամբ:
«Նույնիսկ եթե լիներ «Ժառանգության» ներկայացուցիչը, այն ահաբեկումը, այն կրիմինալ մթնոլորտը, որը ստեղծվել էր, ես չեմ կարծում, որ իրենք կկարողանային ինչ-որ բան փոխել», - ասաց Ամալյա Կոստանյանը:
Երեւանի ավագանու ընտրությունների միակ միջազգային դիտորդ կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի դիտորդական խմբի գնահատականները «Թրանսփարենսի ինթերնեշլ»-ը անընդունելի է համարում:
Միջազգային դիտորդները այսօր ողջունել էին այս ընտրությունները եւ նշել, որ դրանք ընդհանուր առմամբ համապատասխել են եվրոպական չափանիշներին, իսկ Հայաստանը շարունակել է առաջ շարժվել տեղական ժողովրդավարությունը զարգացնելու եւ իրագործելու իր ճանապարհով:
«Անընդունելի եմ համարում, քանի որ իրենք լեգիտիմացնում են ապօրինությունը եւ իրավախախտումները եւ, այո, խրախուսում են նման վարքագիծը: Եվ, գիտեք ինչ, շատ ձեռնտու է, երեւի, ունենալ այսպիսի իշխանություն արտասահմանին: Որովհետեւ ճնշման ավելի մեծ հնարավորություն է: Եվ սա է ցավը, որ մեր այն մարդիկ, որոնք իշխանության ղեկին են, չեն հասկանում, որ դրանում խոցելի են մեր երկիրը դարձնում», - հայտարարեց Ամալյա Կոստանյանը: