Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի երկու նորակոչիկներ երեկ լքել են զորամասը եւ հայտնվել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի շարքայիններ Օհան Հարությունյանը եւ Գեւորգ Թովմասյանը (երկուսն էլ ժամկետային զինծառայության են զորակոչվել սույն թվականի մայիսի 19-ին) զորամասը լքել են ինքնակամ` ժամը 14:10-ի սահմաններում, անհայտ հանգամանքներում:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է հետաքննություն: