Օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են հետեւյալ խնդիրներին.
- քվեարկությանը մասնակցելու նպատակով միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամասեր եւ հորդորում ընտրություն կատարել այս կամ այն թեկնածուի օգտին,
- Գյումրիից, Վանաձորից եւ այլ քաղաքներից միկրոավտոբուսներով Երեւանի ընտրատեղամասեր են տեղափոխվել քաղաքացիներ` ընտրություններին մասնակցելու նպատակով,
- մի շարք տեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը` խցիկների ոչ պատշաճ տեղադրված լինելու պատճառով,
- ահազանգեր են ստացվել լրագրողների գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ, ինչպես նաեւ արձանագրվել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր:
«Մարդու իրավունքների պաշտպանը իր իրավասությունների շրջանակներում պատրաստ է քննարկել ընտրախախտումների վերաբերյալ ցանկացած փաստարկված դիմում-բողոք եւ կոչ է անում իրավասու պետական մարմիններին պատշաճ ստուգումներ իրականացնել ներկայացված բոլոր ընտրախախտումների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության, մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգությունները, «որոնք դարձել են օրինաչափություն յուրաքանչյուր ընտրությունների ընթացքում», եւ կոչ է անում համապատասխան մարմիններին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու ուղղությամբ: