Մատչելիության հղումներ

Լցոնումների մասին հաղորդագրություններ Դավիթաշեն համայնքում


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանին Դավիթաշեն համայնքի 5/15 տեղամասային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Անուշավան Նիկողոսյանը հեռախոսով հաղորդեց, որ տեղամասը 1-2-րոպե ուշացումով է փակվել եւ հենց այդ պահին Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ մի քանի հոգի ներս է մտել, մի կողմ քաշել հանձնաժողովում «Ժառանգության» անդամին եւ քվեատուփը լցոնել 300-500 քվեաթերթիկներով։ Դեպքի առիթով կազմվել է արձանագրություն։

«Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Անահիտ Ներսիսյանը նմանատիպ փաստի մասին է հաղորդել նաեւ նույն համայնքի 5/10 ընտրատեղամասում։ Դեպքի առիթով նույնպես կազմվել է արձանագրություն։

Դավիթաշեն համայնքի գործող թաղապետը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին՝ Արթուր Գեւորգյանն է, ով ՀՀԿ կուսակցության անդամ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG