Մատչելիության հղումներ

ՏԸՀ-ում իշխանության ներկայացուցիչը ընդդիմության ներկայացուցչին առաջարկել է վաճառել արձանագրությունը


Թիվ 9/28 տեղամասային ընտրական հանձնաժողովում «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Նարե Ղազարյանը հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին առաջարկել է վաճառել տվյալ տեղամասում քվեարկելու իրավունք չունեցող անձի քվեարկության վերաբերյալ կազմած արձանագրությունը, ինչը կտրուկ մերժվել է: Այդ մասին լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Դանիել Իոաննիսյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովում իրեն սպառնացել են, թե արձանագրություն կկազմեն, որ խոչընդոտում է քվեարկության ընթացքը:

Իսկ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իր նկատմամբ թիվ 9/28 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել եւ հայտարարել. - «Ինչ կուզեմ` կանեմ»:
XS
SM
MD
LG