Կեսօրին 9/5 տեղամասում քվեարկեց նաեւ գործող քաղաքապետ՝ հանրապետական կուսակցությունից՝ քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը:
Քաղաքապետը պատասխանեց լրագրողների որոշ հարցերի, ասաց, որ բարձր տրամադրությամբ է եկել քվերակության՝ կնոջ եւ դստեր հետ եւ ընտրություններից շատ մեծ ակնկալիքներ ունի:
«Այս ընտրությունը յուրաքանչյուր երեւանցու համար շատ կարեւոր է, եւ իմ ակնկալիքները շատ մեծ են: Թող լինեն արդար, ազատ ընտրություններ», - ասաց Բեգլարյանը:
Հարցին, թե Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ընտրախախտումների մասին ահազանգեր ստացե՞լ է, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. - «Մինչ այս պահը շատ հանգիստ է, ակտիվությունը լավ է, ոչ մի այդպիսի ահազանգ [ընտրախախտումների մասին] մեր շտաբը չի ստացել: Աստված տա մինչեւ ուշ երեկո այսպիսի լավ ընտրություններ ընթանան»: